ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը հայրենիք է հասցրել Վերին Լարսում մնացած Հայաստանի 96 քաղաքացիների

30.06.2016, 10:34
Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը նախօրեի երեկոյան և հինգշաբթի առավոտյան «Վերին Լարս» անցակետում մնացած Հայաստանի 96 քաղաքացու է հասցրել հայրենիք։
ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը հայրենիք է հասցրել Վերին Լարսում մնացած Հայաստանի 96 քաղաքացիների
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռը նախօրեի երեկոյան և հինգշաբթի առավոտյան «Վերին Լարս» անցակետում մնացած Հայաստանի 96 քաղաքացու է հասցրել հայրենիք։ Այդ մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը։

«Բժշկական և հոգեբանական ծառայությունների աշխատակիցները շարունակում են հերթապահել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում և օգնություն են տրամադրում Երևան ժամանող հայրենակիցներին»,– նշեց նա։

Վերին Լարսում արգելափակման մեջ են մնացել Հայաստանի 156 քաղաքացիներ։ Եվս 60 մարդ հայրենիք կժամանի երրորդ չվերթով։

Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետրանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։ Նախնական տվյալներով, ճանապարհի վերականգնումը կպահանջի 15-20 օր։ -0-