Քրվարույթ է նախաձեռնվել զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ
15.05.2025,
10:54
Ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ․ 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական վարույթ է նախաձեռնվել պարտադիր ժամկետային զինծառայողի հոսանքահարվելու հետևանքով մահանալու դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում է «Առաջին լրատվականը»՝ հղում անելով Քննչական կոմիտեին։
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութությունը), կատարվում է նախաքննություն:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։