Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

15.03.2019, 10:22
Նախօրեին Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։
Քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Ազատության հրապարակում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։

«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են»,– Facebook–ի իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա հայտնել է, որ արդյունքների մասին կտեղեակցվի քննության ավարտից հետո:

Загружается новость ... "Право"

Հիշեցնենք, որ Օպերայի սրճարանների հարակից տարածքում իրավիճակը չորեքշաբթի առավոտից լարվել էր։ Ընթանում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ, ինչն առաջացրել էր դրանց սեփականատերերի դժգոհությունը:

Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր Օպերայի ազգային ակադեմիական թատրոնին հարող սրճարանները և ռեստորանները վերացնելու և այդ տարածքում կանաչ գոտին վերականգնելու մասին։

Մասնավորապես, Օպերային թատրոնի հարևանությամբ Ազատության հրապարակին հարող հողատարածքներ վարձակալած տնտեսվարող սուբյեկտներն իրազեկում են ստացել քաղաքապետարանի համապատասխան դեպարտամենտից։–0–