Փրկելով կորոնավիրուսից. Երևանում կամավորները սննդամթերք են հասցնում միայնակ թոշակառուներին (ՎԻԴԵՈ)

11.04.2020, 21:46
Փրկելով կորոնավիրուսից. Երևանում կամավորները սննդամթերք են հասցնում միայնակ թոշակառուներին. ՎԻԴԵՈ
Փրկելով կորոնավիրուսից. Երևանում կամավորները սննդամթերք են հասցնում միայնակ թոշակառուներին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը կամավորների օգնությամբ իրականացնում է սոցիալական աջակցություն՝ ուղղված միայնակ անժառանգ կենսաթոշակառուներին:

Загружается новость ... "Лево"

Կենսաթոշակառուներին աջակցության մասին պատմող տեսանյութը հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:

Երևանի քաղաքապետարանը մոտ 45 մլն դրամ է նախատեսվել միայնակ թոշակառուներին սննդամթերք, հիգիենայի պարագաներ և  հատկացման համար:

Մոտ 2000 թոշակառու կստանան 23 անուն ապրանքներով արկղեր, որոնց  պարունակությունը կազմում է շուրջ 13 հազար դրամ: Նախատեսվել է, որ ամեն փաթեթը շուրջ մեկ ամիս բավարարի օգնություն ստացողին:

Փաթեթները հասցվում են թոշակառուների տուն կամավորների և Երևանի ավագանու անդամների կողմից:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 977 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–