Փոքրիկ справочка հատուկ առողջապահության նախարարի ու մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին

31.03.2020, 13:45
Փոքրիկ справочка հատուկ առողջապահության նախարարի ու մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին
Փոքրիկ справочка հատուկ առողջապահության նախարարի ու մարդկանց համար, ովքեր չեն հասկանում. Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ արտահերթ նիստում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալայանն անդրադարձել է կորոնավիրուսի վարակակիրների նկատմամբ օնլայն վերահսկողություն սահմանելու օրինագծին: 

Загружается новость ... "Лево"

«ԱԱԾ–ն մեզ չի պատկանում ու չի ենթարկվում, այդպիսի բան չկա և երկրորդը՝ զանգերը չեն լսվելու, առաջարկում եմ չմանիպուլացնել»,- նշել է նա ելույթի սկզբում:

Նա հիշեցրել է, որ երեկ Առողջապահության նախարարը երեկվա իր հարցազրույցներից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել Facebook-ում։

«Ուզում եմ նախարարիչն և ընդհանրապես բոլորին վերահաստատել այն ինչ երեկ ասել եմ ու փոքրիկ справочка հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և հետւեաբարա մահացածին դիահերձման ժամանակ, քանի որ օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում և չի փռշտում, հետևաբար վարակը փոխանցվում է մակերեսների հետ շփման միջոցով։ Հետևաբար դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,– նշել է պատգամավորը։

Բադալյանն առաջարկեց՝ Facebook-յան չարաճճիությունների և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն, ոլորտին և նախագծին վերաբերող ելույթները լսել ամբողջությամբ:

«Դա մեկ, հնարավոր է շատ բան սովորեք և երկրորդ, եթե մի օր ես որոշեմ ձեր բոլոր սխալները պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել Facebook-յան քվեարկության կամ էլ այստեղից հայտնել՝ հետևանքները վստահ եմ հաստատ ձեզ հաճույք չեն պարգևի և ես կարծում եմ, որ քննադատությանը պետք է ինչ որ կերպ դիմանալ եւ հիել, որ ԱԺ ցանկացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, կարող է քննադատել ցանկացած նախագիծ և որևէ մեկն իրավունք չունի նրան դրա համար ծաղրել, կարող է ամենաշատը նրա հետ քննարկել և նրան համոզել։ Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ Facebook-յան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենանյինք այս նախագծերի անհրաժեշտությունը»,- նշել է Բադալյանը:

Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ (66 «կողմ», 16 «դեմ», երկու ձեռնպահ ձայներով) առաջին ընթերցմամբ ընդունեց «Բժշկական օգնության և հանրային ծառայությունների մասին» օրենքում: Ըստ օրենքի Հայաստանը կհրաժարվի կորոնավիրուսից մահացածների դիահերձումից: -0-