Փաշինյանը հայտնել է կրոնական բաժանարար գծերի հաղթահարման անհրաժեշտության մասին
24.05.2019,
15:00
Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը հավատարիմ է կրոնի և համոզմունքների ազատության ապահովման քաղաքականությանը, ուրբաթ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կրոնի և համոզմունքների ազատության խնդիրներին նվիրված հայ–վրացական ֆորումում։
«Այն, որ այսօր Հայաստանի ազգային և կրոնական համայնքներն ազատ են իրենց գործունեության և սկզբունքների մեջ և իրենց լիարժեք են զգում, վկայում է երկրում տարվող քաղաքականության մասին։ Մեզ համար սկզբունքային հարց է նրանց ազատությունների ապահովումը և ինքնության պահպանման երաշխիքը։ Բոլոր համայնքները պետք է գործեն ազատ և իրագործեն իրենց իրավունքները»,– ասաց նա, ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են կրոնների և համոզմունքների, ինչպես նաև մարդու բոլոր իրավունքների արդյունավետ իրագործման մեջ։
Վարչապետի խոսքով, բոլոր համաշխարհային կրոնները մատնանշում են խաղաղ և ներդաշնակ գոյակցության անհրաժեշտությունը, սակայն ներքին բաժանարար գծեր են տանում դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ։
«Մենք համոզված ենք, որ կրոնն ընդունակ է միավորել, բերել խաղաղության, ներդաշնակության և երջանկության... Անհրաժեշտ է հաղթահարել այդ բաժանարար գծերը և հենց կրոնի միջոցով երկխոսության հնարավորություն գտնել։ Եվ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք ունենալ համոզմունքների, կրոնական զգացումների և պատկերացումների նկատմամբ»,– ասաց նա։
Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարպը նշեց, որ Հայաստանը և Վրաստանը խոսքի և համոզմունքների ազատության ապահովման հարցերով մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի մշտադիտարկման ներքո են։
«Հայաստանին և Վրաստանին հանձնարարվել է համապատասխան քայլեր իրագործել կրոնի և համոզմունքների ազատության ապահովման ուղղությամբ։ Այն, որ այդ հարցն առաջնահերթ է հայկական կառավարության գործունեության օրակարգում, շատ բան է ասում»,– ասաց նա։
Միաժամանակ, Շարպի խոսքով, առայժմ բաց է մնում ուսումնական հաստատություններում, սոցցանցերում կրոնական պատկանելիության ինքնարտահայտման հարցը, ինչը խոսում է այս ուղղությամբ տարվելիք ավելի ակտիվ աշխատանքի անհրաժեշտության մասին։ -0-