Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են. կորոնավիրուսի թեստ կանցնեն

13.03.2020, 23:25
Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են. կորոնավիրուսի թեստ կանցնեն
Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են. կորոնավիրուսի թեստ կանցնեն

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետն ու իր կինը ինքնամեկուսանալու որոշում են կայացրել, այն բանից հետո, որ վարչապետի տիկինը օրեր առաջ հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ: Այս մասին ՀՀ վարչապետը հայտնել է իր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ:

«Երեկվանից մի քիչ անհանգստացած էինք, որովհետև լուր կա, որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի դեպքը: Եվ նախագահը նույնպես թեստ է անցել և սպասում է պատասխանի: Եվ մենք երեկ այդ մասին իմանալով, որոշեցինք մեկուսացվել, իհարկե ոչ միանգամից, որովհետև այսօր որոշ աշխատանք կար, որ ես չէի կարողա չանել: Այսօր երեկոյան իմացանք որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել»,- նշել է վարչապետը:

Վարչապետը մանրամասնել է, որ Աննա Հակոբյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ և ողջագուրվել: Սրանով պայմանավորված վարչապետն ու իր կինը որոշում են կայացրել Սևանում ինքնամեկուսանալու:

«Առաջին գործողությունը, որ արեցինք, մեր ջերմությունները չափելն էր: Եվ ճիշտ ասած շատ ուրախացանք, որ ջերմություն չկա: Եվ երբ արդեն համոզվել էինք, որ ամեն ինչ նորամալ, որովհետև կորոնավիրուսի արտահայտման համար գոնե մեկ օր, կարճաժամկետ պետք է ջերմություն լինի: Բայց դրանից հետո դուրս եկավ պաշտոնական հերքումը: Իրականում թեստը եղել է բացասական»,- հայտնել է վարչապետը և նշել, որ ամեն դեպքում իր կնոջ հետ նա առայժմ մեկուսացված պայմաններում կմնա, վաղն առավոտյան նույնպես թեստ կհանձնեն:-0-