Փաշինյանի ֆլեշմոբը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել. ընդդիմադիրներն ահազանգում են մարդու իրավունքների խախտման մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

05.06.2020, 15:08
Փաշինյանի ֆլեշմոբը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել. ընդդիմադիրներն ահազանգում են մարդու իրավունքների խախտման մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանի ֆլեշմոբը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել. ընդդիմադիրներն ահազանգում են մարդու իրավունքների խախտման մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Facebook-յան իր էջում սկսել է հանրային վերահսկողության ֆլեշմոբ, որի շրջանակում օգտատերերին առաջարկել է իրեն ուղարկել լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ գրանցվել են COVID-19-ի պատճառով արտակարգ դրության ընթացքում սահմանված անվտանգության կանոնները կոպիտ խախտումներ:

Загружается новость ... "Лево"

Նրա նախաձեռնությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել օգտատերերի շրջանում: Մասնավորապես, ոմանք դժգոհություն են հայտնում հրապարակված տեսանյութերի վերաբերյալ:

Ֆլեշմոբին անդրադարձել է նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ով նույնպես, իր հերթին, սկսված ֆլեշմոբն անընդունելի է համարում:


«Անգամ ամենակարևոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին: Անգամ եթե դուք ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը և նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը»,- գրել է պատգամավորն իր Facebook-յան էջում:

Նրա խոսքով, անգամ եթե հեղինակություն ունեցող պետական պաշտոնյան կոչ է անում խախտել Սահմանադրությունը և մարդու իրավունքները, չի կարելի դա անել, որովհետև նա վաղը կարող է կոծկել իր արածը գեղեցիկ բառերով, բայց ձեր կատարած իրավախախտումը բացասական հետևանք է առաջացնելու նաև ձեր ու ամբողջ հասարակության համար:

«Անգամ եթե անձը օրենք և կարգ է խախտում, նրան վերադաստիարակելու համար չի կարելի անձամբ խախտել օրենքն ու կարգը»,- ընդգծել է պատգամավորը:




Նրա գնահատմամբ, այս մի քանի օրվա ընթացքում առանց անձանց համաձայնության իրենց նկարների հրապարակումները ամենաբարձր մակարդակով մարդու իրավունքների խախտում են և դեռ շատ արձագանք են առաջացնելու։ Նա հույս է հայտնել, որ համավարակի դեմ պայքարում ողջախոհությունը չենք կորցնի և կորդեգրենք իրավաչափ ու արդյունավետ մարտավարություն։


Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերը:

Հայաստանում հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով:-0-