Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսից առողջացման ևս 25 դեպքի մասին (ՎԻԴԵՈ)

07.04.2020, 10:57
Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսից առողջացման ևս 25 դեպքի մասին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսից առողջացման ևս 25 դեպքի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսից առողջացնամ ևս 25 դեպքի մասին: 

«Մենք շարունակում ենք պահել զգուշավոր լավատեսություն: Նոր դեպքերի թիվը 20-նն է: Առողջապահության նախարարությունը և պարետատունը կարծում են, որ երեկվա մեր գնահատականը շարունակում է պահպանվել: Եվ նախորդ օրվա ընթացքում մեր առողջացումներով դուրս գրված պացիենտներն ավելի շատ էին առաջին անգամ, քան նոր ախտորոշումները: 20 հոգի նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումով դուրս գրված պացիենտ ունենք, և սա լավ նորություն է»,- նշել է Փաշինյանը:-0-