Պարետի նոր որոշումն ուժի մեջ է մտել
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ուժի մեջ է մտել ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ,Տիգրան Ավինյանի նոր որոշումը:
Ըստ նոր որոշման ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը։
Ստորև ներկայացնում ենք որոշումն ամբողջությամբ.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1) 6-րդ կետից հետո լրացնել 6.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝
«6.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը».
2) 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. «Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 13- ով» բառերից հետո լրացնել «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել սույն որոշման հավելված N 6-ով» բառերը.
բ. «Գեորգի Ավետիսյանին» բառերից հետո ավելացնել
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
3) 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա. «6-րդ և 7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ, 6.1-ին և 7-րդ կետերով» բառերով. բ. «ինչպես նաև» բառերից հետո ավելացնել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ համատեղ» բառերը.
4) 11-րդ կետից հետո ավելացնել 11.1 կետը՝ հետևյալ բովանդակությամբ՝ «11.1. ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Գնել Հասրաթյանին՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ համատեղ ապահովել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:59-ին:-0-