Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է Երևանի և մի շարք մարզերի սուպերմարկետների գործունեությունը (ՖՈՏՈ)

29.03.2020, 18:01
Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է Երևանի և մի շարք մարզերի սուպերմարկետների և մթերային խանութների գործունեությունը. ՖՈՏՈ
Պարետի ցուցումով 6 ժամով կասեցվել է Երևանի և մի շարք մարզերի սուպերմարկետների գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երևանում և մի շարք մարզերում գործող սուպերմարկետների և խանութների գործունեությունը: Այս մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ»,- նշվում է հայտարարության մեջ։

Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։

Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ.

  • Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը դիմակ չեն կրել, առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

  • Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ, 

  • Չի պահպանվել աշխատատեղերի և աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

  • Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել,

  • Աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում: 

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 29–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 424 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–