570.68
6.59
485.23
+36
Եղանակը Երևանում
Հայ

Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա

21:01
18 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես նշվում է, որ մանրամասն քննարկվել է հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:

«Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը:

Ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:

Տիգրան Ավինյանը կոչ է արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այս պահին դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակման հաստատված 102 դեպք: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:57
10 Օգոստոսի 2020
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն, սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարար
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն, սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարար

17:48
10 Օգոստոսի 2020
Վլադիմիր Գասպարյանի շուրջ սկանդալը թեժանում է. հարուցվել է քրեական գործ. ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ (ՎԻԴԵՈ)
Վլադիմիր Գասպարյանի շուրջ սկանդալը թեժանում է. հարուցվել է քրեական գործ. ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ. ՎԻԴԵՈ
11:30
10 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 96, մահացել՝ 5 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 96, մահացել՝ 5 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
11:00
10 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել. կատարվել է ընդամենը 340 թեստավորում
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել. կատարվել է ընդամենը 340 թեստավորում
17:00
09 Օգոստոսի 2020
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը
12:39
09 Օգոստոսի 2020
Հայկ Մարությանը դպրոցների տնօրեններ է նշանակել
Հայկ Մարությանը դպրոցների տնօրեններ է նշանակել
12:03
09 Օգոստոսի 2020
225 դեպք' 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 40410-ի
225 դեպք' 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 40410-ի, մահացել է 6 մարդ
11:47
09 Օգոստոսի 2020
Գագիկ Ծառուկյանը ցույց է տվել Հայաստանի զարդը (ՖՈՏՈ)
Գագիկ Ծառուկյանը ցույց է տվել Հայաստանի զարդը. ՖՈՏՈ
10:15
09 Օգոստոսի 2020
Ռոբերտ Նազարյանը ազատության մեջ կմնա
Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
23:55
08 Օգոստոսի 2020
Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարդասիրակա օգնությամբ առաջին ինքնաթիռը Հայաստանից ուղևորվեց Լիբանան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:05
08 Օգոստոսի 2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա․ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման (ՖՈՏՈ)
«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում կա ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ․ ՖՈՏՈ
19:08
08 Օգոստոսի 2020
Կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը Հայաստանում
Ներկայացնում ենք առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը