546.68
6.3
482.12
-7
Եղանակը Երևանում
Հայ

PanArmenian Media Group-ը դադարեցրեց գործունեությունը, Արթուր Ջանիբեկյանը դարձավ «Armenia TV»–ի և «Radio jan»–ի սեփականատեր

20:40
08 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գործող խոշոր մեդիահոլդինգը` PanArmenian Media Group–ը, դադարեցնում է իր գործունեությունը կառույցում ներառված ընկերությունների բաժնետերերի կազմում կատարված փոփոխությունների պատճառով։

Այս մասին նշվում է ուրբաթ կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

«PanArmenian Media Group–ի հետ համագործակցող ընկերությունների բաժնետերերի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, «ԱՏՎ»-ի բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատեր է դարձել գործարար, հեռուստատեսային մենեջեր, ԱՄՆ-ում հեռարձակվող «Պանարմենիան թիվի» հեռուստաընկերության ղեկավար Դավիթ Ավետիսյանը, իսկ 49 տոկոսի սեփականության իրավունքը փոխանցվել է ամերիկյան «Panarm Inc.» ընկերությանը: Փոփոխություններ են տեղի ունեցել «Արմնյուզ» հեռուստաընկերության, «Լավ» ռադիո»-ի և «Թերթ.am» լրատվական կայքի բաժնետերերի կազմում: «Արմնյուզ»-ը, «Լավ» ռադիո»-ն (Ռադիո 107fm) և «Թերթ.am»-ն անցել են «Քառյակ Մեդիա»-ին (սեփականատերերն են ՀՀԿ–ից նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը, Միհրան Հակոբյանն ու Կարեն Բեքարյանը, խմբգր.)։

Ըստ հաղորդագրության, «Արմենիա» հեռուստաընկերության և «Ռադիո Ջան»-ի (Ռադիոպռո) բաժնետոմսերի 100 տոկոսն արդեն հանդիսանում է հայտնի մեդիագործիչ, ռուսական «Քոմեդի քլաբ պրոդաքշընի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի ընտանիքի սեփականությունը։

«Հաշվի առնելով մասնակից ընկերությունների բաժնետերերի ցանկությունը՝ որոշում է կայացվել դադարեցնել «Պանարմենիան Մեդիա Գրուպի» գործունեությունը որպես մեդիա միավորում, լուծել նրա հետ համագործակցող բոլոր մեդիա ընկերությունների հետ կնքած կառավարման պայմանագրերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

«PanArmenian Media Group» ՓԲԸ–ն Հայաստանի խոշորագույն մեդիահոլդինգն էր, հիմնադրվել էր 2012թ.–ին։ Հոլդինգում, մասնավորապես, ներառված էին «Аrmenia TV»–ը, , «ԱՏՎ»–ն, «Armnews»ժը, առցանց ԶԼՄ–ները` tert.am–ը և BlogNews.am–ը, ինչպես նաև ԱՄՆ–ում հեռարձակվող PanArmenian TV հեռուստաընկերությունը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:12
22 Հունվարի 2022
Այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է, հրապարակվել է նրա հարսանեկան պարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր Սուրեն Պապիկյանի հարսանիքն է, հրապարակվել է նրա հարսանեկան պարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:34
21 Հունվարի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կրկին կտրուկ կնվազի, Երևանում սպասվում է մինչև -14
Հայաստանում ջերմաստիճանը կրկին կտրուկ կնվազի, Երևանում սպասվում է մինչև -14
11:16
21 Հունվարի 2022
Օգոստոսից հետո առաջին անգամ նախօրեին COVID-19–ից մահվան դեպք չի արձանագրվել. նոր դեպքերն ավելանում են
Օգոստոսից հետո առաջին անգամ նախօրեին COVID-19–ից մահվան դեպք չի արձանագրվել. նոր դեպքերն ավելանում են
20:18
20 Հունվարի 2022
Երևանում սկսել են տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների համար
Երևանում սկսել են տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների համար
11:36
20 Հունվարի 2022
ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք
ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք
11:31
20 Հունվարի 2022
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
19:15
19 Հունվարի 2022
Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով
Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով
18:27
19 Հունվարի 2022
Փաշինյան. Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի
Փաշինյանը հայտարարեց, որ Քերոբյանին ինքն է արգելել հրաժարական տալ, ինքը կորոշի յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի
15:01
19 Հունվարի 2022
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին 25մլն դոլարով ձեռք են բերել Ռոստելեկոմի հայկական «դուստր» ընկերությունը
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին 25մլն դոլարով ձեռք են բերել Ռոստելեկոմի հայկական «դուստր» ընկերությունը
13:26
19 Հունվարի 2022
Թուրքական ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ կատարելու է Ստամբուլ–Երևան չվերթեր, տոմսերն արդեն վաճառքում են
Թուրքական ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ կատարելու է Ստամբուլ–Երևան չվերթեր, տոմսերն արդեն վաճառքում են
12:05
19 Հունվարի 2022
«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին (ՎԻԴԵՈ)
«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին. ՎԻԴԵՈ
11:21
19 Հունվարի 2022
Հայաստանում կորոնավիրուսի թվերը կտրուկ աճում են, նախօրեին մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի թվերը կտրուկ աճում են, նախօրեին մահացել է 3 մարդ