Պահպանիր կանոնները և կանխիր տարածումը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

17.05.2020, 19:11
Պահպանիր կանոնները և կանխիր տարածումը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ

Պահպանիր կանոնները և կանխիր տարածումը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ավելի հեշտ է կանխարգելել վարակի տարածումը, քան բուժել հետևանքները: Այս մասին այսօր իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Загружается новость ... "Лево"

«Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը: Կանխարգելիչ կանոնների պահպանումը միակ ելքն է հաղթահարելու համավարակը: Մտածեք ձեր և ձեր շրջապատի մասին: Պահպանեք կանոնները, եղեք պաշտպանված»,- նշվում է տեսանյութում:

Տեսանյութում երևում է, թե ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել պաշտպանիչ միջոցների բացակայությունը տրանսպորտից օգտվելիս և աշխատավայրում:

«Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը կօգնի կանգնեցնել վարակի տարածումը»,- գրել է Ավինյանը տեսանյութին կից: 

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: -0-