Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները (ՖՈՏՈ)

28.02.2020, 11:16
Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները. ՖՈՏՈ
Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում հրապարակել է կորոնավիրուսից պաշտպանվելու ուղեցույց՝ նշելով, որ մինչ աս պահը հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել:

«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի»,- նշել է վարչապետը՝ հորդորելով հնարավորինս շուտ տարածել ուղեցույցը:-0-