100 նոր վարակվածից 15-ը հոսպիտալացվելու է, որից 2-ը, ցավոք, մահանալու է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

23.06.2020, 11:16
100 նոր վարակվածից 15-ը հոսպիտալացվելու է, որից 2-ը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է. Փաշինյան. ՎԻԴԵՈ
100 նոր վարակվածից 15-ը հոսպիտալացվելու է, որից 2-ը, ցավոք, մահանալու է. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Վարչապետը հիշեցրել է, որ 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

«Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը»,- նշել է Փաշինյանը:

Հրապարակմանը կից վարչապետը կիսվել է ՀՀ կառավարության Facebook-յան տեսանյութով, որտեղ կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիները հորդորում են պահպանել հակահամաճարակային կանոնները: