Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած COVID-19-ով հիվանդ կնոջ մասին

03.07.2020, 12:43
Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած COVID-19-ով հիվանդ կնոջ մասին

Նոր մանրամասներ Արտաշատի ԲԿ-ից իրեն ցած նետած COVID-19-ով հիվանդ կնոջ մասին

 ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ, գրում է «Հրապարակ» թերթը։

Загружается новость ... "Лево"

Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։

Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական և նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։

«Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասել է հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։

«Վնասված են տիկնոջ 2 ոտքը և ողնաշարը։ Ավելի վաղ գրել էինք, որ կինն առաջին անգամ չէ նման քայլի դիմում»,- գրում է թերթը: -0-