Նիդերլանդները Հայաստանին 200 հազ. եվրո է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

10.07.2020, 13:00
Նիդերլանդները Հայաստանին 200 հազ. եվրո է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում
Նիդերլանդները Հայաստանին 200 հազ. եվրո է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 200 000 եվրո գումար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"


«Ըստ ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին ստորագրված համաձայնագրի՝ օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունը հայաստանյան ընկերություններից արդեն պատվիրել է վերոնշյալ սարքավորումները, որոնք Հայաստան կառաքվեն մոտ ժամանակներս։

Հայաստանում հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով:-0-