ՆԳՆ-ից արձագանքել են ոստիկանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութին

03.02.2026, 17:50
Համացանցում մեծ արձագանք է ստացել լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ
ՆԳՆ-ից արձագանքել են ոստիկանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութին

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Համացանցում մեծ արձագանք է ստացել լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ։

Բադոյանը հրապարակած տեսանյութին կից գրել է․ «Տեսանյութում խոշտանգվող տղամարդն իմ աղբյուրի փոխանցմամբ` ենթադրյալ հանցագործի հարազատ է։ Ստացվում է` անմեղ մարդուն խոշտանգել են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա»

ՆԳՆ-ից արձագանքել են տեսանյութին՝ նշելով, որ տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում», - իր Facebook-յան էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Տեսանյութը՝ հղումով։