Ներկայացվել է վարչական շրջանների այն մանկապարտեզների ցանկը, որոնք չեն փակվի

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները»,- նշել է նա:
Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
-
Կենտրոն - թիվ 1
-
Արաբկիր - թիվ 25, թիվ 31
-
Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
-
Ավան - թիվ 52
-
Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
-
Էրեբունի - թիվ 64, թիվ 66
-
Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
-
Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
-
Նորք-Մարաշ - թիվ 122
-
Նուբարաշեն - թիվ 125
-
Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
-
Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157
«Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»,- նշել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաև մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երևանի համայնքային իշխանությունը դիմել էր ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով։-0-