Նախորդ օրը կորոնավիրուսից 4 մարդ է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է

29.07.2020, 11:25
Նախորդ օրը կորոնավիրուսից 4 մարդ է մահացել, 467-ն առողջացել․ ԱՆ-ն մանրամասնում է
Նախորդ օրը կորոնավիրուսից 4 մարդ է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում: 

Загружается новость ... "Лево"
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է:-0-