Նախագահը բարձրագույն կոչումներ է շնորհել Արթուր Վանեցյանին, Վալերիյ Օսիպյանին և այլ պաշտոնատար անձանց (ՎԻԴԵՈ)
05.07.2019,
15:27
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ գլխավոր դատախազ, արդարադա¬տու¬թյան առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Զինվորական կոչումներ և դասական աստիճաններ են շնորհվել նաև Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառա¬¬յու¬թյան պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա¬ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ար¬դարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդա¬րա¬դատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին:
Հանրապետության նախագահի նստավայրում ուրբաթ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրության օրվա, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ ստանալու առթիվ:
Իր խոսքում նա խորհրդանշական է համարել, որ հերթական կոչումներն ու դասային աստիճանները շնորհվում են Սահմանադրության օրը:
«Դուք արժանապատվորեն և նվիրվածությամբ եք իրականացնում հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրում սահմանադրական և հասարակական կարգի պահպանության, օրինապահության ամրապնդման ձեր առաքելությունը, - ասել է նախագահը: - Այն, ինչ դուք կատարում եք, պարզ պարտականություն չէ, այլ՝ դժվարին ու պատվաբեր աշխատանք և ծառայություն, որն ուղղակի և անուղղակի առնչվում է մեր երկրի ու ժողովրդի թե՛ ներկային, թե՛ ապագային»,- ավելացրել է նախագահ Սարգսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ պետական ծառայողներն այսուհետ ավելի մեծ պատասխանատվությամբ և նվիրումով են ձեռնամուխ լինելու իրենց աշխատանքին ու ծառայությանը՝ նպատակակետ ունենալով Հայաստանի Հանրապետության, պետության քաղաքացիների և հայ ժողովրդի շահերը: