Մոտ 30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

30.07.2020, 22:15
Մոտ 30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Մոտ 30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Загружается новость ... "Лево"
Խոսնակի հաղորդմամբ՝ զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում և ապաքինվելուց հետո կհամալրեն ԶՈՒ շարքերը։

Հիշեցնենք, որ 2020 թ․ ամառային զորակոչին ենթակա ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվում են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, և որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում, թեստավորվում են ՊՇՌ թեստերով։