«Մնացեք տանը և եղեք առողջ». «Նորք» ինֆեկցիոնի բժիշկները դիմում են ժողովրդին (ՎԻԴԵՈ)

26.04.2020, 11:05
«Մնացեք տանը և եղեք առողջ». հետաքրքիր տեսանյութ` «Նորք» ինֆեկցիոնի բժիշկների մասնակցությամբ. ՎԻԴԵՈ

«Մնացեք տանը և եղեք առողջ». «Նորք» ինֆեկցիոնի բժիշկները դիմում են ժողովրդին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀԼԱ-ն (Հանրային լրագրության ակումբ) հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ՝ նկարահանելով տեսանյութ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկների մասնակցությամբ:

Загружается новость ... "Лево"

Տեսանյութը հրապարակվել է «Մեդիա Կենտրոն»-ի Facebook-յան էջում:

Տեսանյութի նպատակը հայ հանրությանը հորդորելն է տանը մնալով՝ կանխել վարակի տարածումը, որովհետև բժշկական անձնակազմը ևս մեկուսացված է տան անդամներից և անում է ամեն հնարավոր ջանքերը՝ համաճարակը կանխելու համար:

«Բժիշկները պահում են Հիպոկրատի իրենց երդումը և անում են ամեն ինչ հանրային առողջությունը պահպանելու և կյանքեր փրկելու համար։ Իրենց դիմումը ժողովրդին՝ մնալ տանը և լինել առողջ»,- նշվում է էջում տեսանյութին կից:

«Այսօր մենք բոլորս շատ զոհաբերությունների ենք գնում․ մնացեք տանը և եղեք առողջ»,- ասում է բժիշկներից մեկը տեսանյութում:

«Խնդրում եմ մեզ օգնեք, հետևեք բոլոր խորհուրդներին համաճարակը կանխելու համար: Մեր երեխաները, կանայք, ծնողներն անհամբեր սպասում են մեր տուն վերադարձին»,- ասում են բժիշկները տեսանյութում:

Հայաստանում ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1746–ի: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը 833 է, փաստացի բուժվում է 885 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը` 17931։ Մահացել է, ցավոք, 28 մարդ: -0-