«Մի» մնա տանը. հայ հայտնիների մասնակցությամբ տեսանյութ տանը մնալու կարևորության մասին (ՎԻԴԵՈ)

12.04.2020, 10:42
«Մի» մնա տանը. հայ հայտնիների մասնակցությամբ տեսանյութ տանը մնալու կարևորության մասին կորոնավիրուսի տարածման ժամանակ. ՎԻԴԵՈ

«Մի» մնա տանը. հայ հայտնիների մասնակցությամբ տեսանյութ տանը մնալու կարևորության մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում հրապարակել է զվարճալի տեսանյութ, որտեղ հայ հայտնիները՝ աստղերը, դերասանները, երգիչները և երաժիշտները պատճառներ են բերում, թե ինչու չարժե մնալ տանը՝ դրանով իսկ ընդգծելով տանը մնալու կարևորությունը:

Загружается новость ... "Лево"

«Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․համավարակի տարածումը՝ նույնպես․․․»,- տեսանյութին կից գրել է Թորոսյանը՝ կոչ անելով բոլորին մնալ տանը: 

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 11–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 977 դեպք, բուժվել է 173 մարդ, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–