412.18
4.03
387.5
+24
Եղանակը Երևանում
Հայ

McDonald's–ը վախեցավ հայկական ֆաստֆուդից

15:46
16 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. McDonald's–ը չի ծրագրում իր ռեստորանները բացել Հայաստանում, «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է Եվրոպայում McDonald's–ի ցանցի ռեստորանների մամուլի քարտուղար Ջոնաթան Քոուլզը։

Վերջին մի քանի ամիսներին հայկական ԶԼՄ–ներում պարբերաբար տեղեկություն է ստացվում McDonald's արագ սննդի ամենաճանաչված ցանցի ռեստորանների մոտալուտ բացման մասին։ Հայկական լրատվամիջոցները նախանձելի հաճախականությամբ մեջբերում են վրացի գործարար Թեմուր Ճղոնիայի խոսքն, ով ասել է, թե McDonald's կորպորացիայի գլխավոր գրասենյակից Հայաստանում ռեստորանների ցանց բացելու թույլտվություն է ստացել, և իրեն մնում է միայն համաձայնեցնել հարցը հայկական կառավարության հետ։

Սակայն, ինչպես նախկինում, Հայաստանում McDonald's–ի բացման մասին լուրերը հերքվել են։

«Ինչ–որ երկրում McDonald's բացելու կամ չբացելու հարցը քննարկելիս մենք ուսումնասիրում և վերլուծում ենք տնտեսական և գործարար տարբեր գործոններ։ Ներկայում մենք չենք ծրագրում McDonald's բացել Հայաստանում»,– նշեց Քոուլզը։


Միաժամանակ McDonald's –ի մամուլի քարտուղարը չմեկնաբանեց «Նովոստի–Արմենիային», թե ինչու են հայկական մամուլում վերջին ժամանակում երկու անգամ հայտնվում վրացի գործարարի հայտարարությունը Հայաստանում հայտնի ապրանքանիշի ռեստորանների բացման մասին։

Մնում է միայն գուշակել, թե ինչով է առաջնորդվում Ճղոնիան, նմանատիպ հայտարարություններ անելով, և ինչպես է վրացի գործարարն առհասարակ կապված McDonald's–ի հետ։ Դատելով տեղեկատվության բաց աղբյուրներից` Ճղոնիան «Կոկա–Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավարն է և «Կաստել–Գրուզիա» գարեջրի ընկերության ղեկավարը։

 Այնուամենայնիվ, թեև McDonald's–ը հերքել է հայկական շուկա մտնելու լուրերը, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է հարցնել Հայաստանի կուրորտաբանության ինստիտուտի բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոյանին` պետք է մարդկանց, արդյո՞ք, հերթական ֆաստֆուդը։

«Ոչ մի տեսակի ֆաստֆուդ օգտակար չէ, հատկապես այնպիսին, ինչպիսին McDonald's–ն է»,– կտրականապես ասաց Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ McDonald's–ը գովազդային ագրեսիվ արշավ է վարում և իր ֆաստֆուդը ներկայացնում է որպես առողջ սնունդ, այնուամենայնիվ, հայտնի է, որ այդպիսի ռեստորաններում մատուցվող սնունդը մեծ քանակությամբ աղ և տրանսճարպեր է պարունակում, ինչն այն պարզապես վտանգավոր է դարձնում մարդկային օրգանիզմի համար։

Դիետոլոգի խոսքով, շատ վատ կլինի, եթե Հայաստանում վաճառվող ֆաստֆուդի տեսակներին միանա նաև McDonald's–ը, որը, ամենայն հավանականությամբ, մեծ թվով այցելուներ կգրավի։

«Առավել նախընտրելի է, որ հայերը հիշեն իր ավանդական կերակրատեսակները և ուտեն տնային պայմաններում պատրաստված սնունդ»,– նշեց բժիշկ դիետոլոգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է