«Մարտիկի երգը». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժքույրերի հուզիչ կատարումն ապրիլի 7-ի առիթով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժանձնակազմը յուրահատուկ է նվեր է մատուցել կանանց և աղջիկներին ապրիլի 7-ի կապակցությամբ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այս գեղեցիկ տոնի առիթով տեսանյութ է հրապարել, որտեղ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերը կատարում են «Թռչեի մտքով տուն» երգը («Մարտիկի երգ»):
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը` մաղթելով առողջություն և բազում հաջողություններ:
Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար: Մնացեք տանը, դիմացեք...»,- նշվում է ԲԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ՝ տեսանյութին կից: -0-