Մարտի 15-ին Իտալիայից ժամանածները կլինեն 14-օրյա կարանտինի մեջ. Ավինյան

12.03.2020, 18:21
Մարտի 15-ին Իտալիայից ժամանածները կլինեն 14-օրյա կարանտինի մեջ. Ավինյան
Մարտի 15-ին Իտալիայից ժամանածները կլինեն 14-օրյա կարանտինի մեջ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 15-ին Իտալիայից ժամանածները կլինեն 14-օրյա կարանտինի մեջ: Այս մասին որոշում է կայացվել այսօր կառավարարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում:

Загружается новость ... "Лево"

Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները:

«Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկել ենք կորոնավիրուսի կանխարգելման նպատակով արտաքին ու ներքին միջոցառումներին վերաբերող հարցեր, վարակի տնտեսական ազդեցությունները, ինչպես նաև իրավիճակի հավանական զարգացումների սցենարները: Որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի»,- նշել է փոխվարչապետն իր Facebook-յան էջում հրապարակման մեջ:

Առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ:

 «Հանձնարարել եմ նաև բոլոր պետական գերատեսչություններում առավել խստացնել կանխարգելիչ բժշկական միջոցառումները»,- նշել է Ավինյանը: 

Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 4 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։-0-