416.73
4.22
388.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի covid-բաժանմունքը դատարկ է. ԱՆ-ն մեկնաբանել է (ՖՈՏՈ)

22:00
07 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին իր Facebook-յան էջում գրառում է կատարել, ըստ որի մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում կա հատուկ covid-բաժանմունք, որը դատարկ է եղել մինչ օրս և չի գործածվել:

Загружается новость ... "Лево"

«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու»,- գրել է նա:


Վահան Արծրունու գրառմանը արձագանքել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը՝ ԵՊԲՀ ներկայացուցիչներին մեղադրելով ոտք գցելու (подножка) մեջ ԱՆ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

«Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Նիկողոսյանը պետական հիմնադրամի կողմից նման գործելաոճն անընդունելի է որակել՝ հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին
13:40
25 Ապրիլի 2024
Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ քաղաքացիներն աջակցություն են հայտնում Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
Քաղաքացիները փորձում են փողոցներ փակել՝ աջակցություն հայտնելով Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
12:45
25 Ապրիլի 2024
Ապրիլի 28–ին Երևանի որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ ապրիլի 28–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
11:47
25 Ապրիլի 2024
Քրվարույթ է նախաձեռնվել նախօրեին Երևանում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կինը ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել ոստիկանի մարմնի տարբեր հատվածներին
11:17
25 Ապրիլի 2024
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները