Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը COVID-19-ով վարակման 15 դեպք է հաստատվել. ԶԼՄ

25.05.2020, 16:20
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը COVID-19-ով վարակման 15 դեպք է հաստատվել. ԶԼՄ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը COVID-19-ով վարակման 15 դեպք է հաստատվել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հայտնի է դարձել, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք է հաստատվել: Այս լուրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: 

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հաստատությունում 46 թեստ է իրականացվել, որից 15-ը՝ դրական արդյունքով:

«Վարակակիրներից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ: Որևէ մեկը հաստատությունից չի հոսպիտալացվել, որովհետև որևէ մեկի մոտ ախտանշաններ չկան: Ամենասկզբում՝ երեկ չէ առաջին օրը երեկոյան, դայակներից մեկի մոտ 37,6 ջերմություն է նկատվել: Նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն: Բայց դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, այսինքն՝ չենք կարող ասել, որ հենց ինքն է առաջինը վարակված եղել», - ասաց մեր զրուցակիցը:

Խոսնակը նաև անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով հոսպիտալացվել է 33 երեխա՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Աղբյուրի տեղեկացմամբ, Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ այս պահի դությամբ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում՝ «Բաբլոյան» կենտրոնից:

«Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է: Այս պահի դությամբ բոլորն իրենց լավ են զգում, բարդացման դեպքեր չկան: 15 դրական դեպքերով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել», - ասաց նախարարության խոսնակը:

Նա միաժամանակ ընդգծեց, որ փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, մուտքուելքը խիստ սահմանափակ է եղել: Մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:

«Որևէ մեկը մուտքուելք չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել: Միայն այդ դայակն է երեկ չէ առաջին օրն իրեն վատ զգացել», - ամփոփեց Սոնա Մարտիրոսյանը:

Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: -0-