437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Margaryan Business Group-ի տնօրեն Կարեն Մարգարյանը մեկ շաբաթով փակում է իր ռեստորանները և առաջարկում օգնել բժիշկներին

00:15
16 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի-Արմենիա/. Margaryan Business Group ընկերության կազմում գործող ռեստորանները մեկ շաբաթով փակվում են կորոնավիրուսի պատճառով, հայտնել է ընկերության տնօրեն Կարեն Մարգարյանը:

«Արժևորելով մարդկանց առողջությունը և ի բարություն մեր հայրենակիցների՝ որոշում ենք կայացրել մեր ընկերության կազմում գործող «Ոստան», «Ծիրանի տուն», «Չինար», «Hans & Franz», «Alaska by Hans&Franz» և «Louis Charden» ռեստորանները փակել մինչև մարտի 23-ը»,- նշել է նա իր Facebook-յան էջի ուղիղ եթերի ժամանակ:

Մարգարյանը նույնպես հայտնել է, որ իր ընկերներից մեկը՝ վիրաբույժ Արամ Սահակյանը, նախաձեռնությամբ է հանդես եկել, որտեղ առաջարկվում է կարգավորել նոր ինֆեկցիոն հիվանդանոցում հատուկ ռեժիմով աշխատող բուժանձնակազմի համար սննդի մակատակարարման հարցը:

«Տեղեկացանք, որ կառավարությունը հատկացումներ է կատարել այս հարցը կարգավորելու համար, բայց կարծում եմ, որ բոլորիս օգնության կարիքը կա: Ես, լինելով «Margaryan Business Group» ընկերության տնօրեն, մեր ընկերության կազմում 7 ռեստորանով, «Բեկոն Մսամթերքը» և «Զատիկ» հրուշակեղենի արտադրությունը ևս միացել ենք այս նախաձեռնությանը»,- հայտնել է նա:

Մարգարյանը նշել է, որ արդեն շուրջ 40 անձի անձնակազմի համար սննդի առաջին առաքման հարցը լուծվել է, բայց «հասկանալով, որ չենք կարող ասել, թե ինչքան կձգձվի այս հարցը», կա այլ ընկերությունների օգնության կարիքը ևս: Մարգարյանը կոչ է արել իր ընկերներին և գործընկերներին, եթե ցանկություն կա, միանալու այս նախաձեռնությանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով