57 մարդ մեկուսացված է վարակակիրների հետ շփման պատճառով. Թորոսյան
12.03.2020,
13:52
57 մարդ մեկուսացված է վարակակիրների հետ շփման պատճառով. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարն իր Facebook-յան էջում հայտնել է, որ կորոնավիրուսով 3 վարակակիրների հետ շփման պատճառով մեկուսացված անձանց թիվը 57 է:
«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ»,- գրել է նա:
Նշենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 4 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:–0–