625.16
7.18
515.68
+26
Եղանակը Երևանում
Հայ

Magoyan CoNexus ընկերությունը միանում է «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունների #SaveBusiness հատուկ նախագծին

12:02
09 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Magoyan CoNexus ընկերությունն առաջարկում է իր աջակցությունը Հայաստանում գործող #SaveBusiness հատուկ նախագծին` ընկերություններին տրամադրելով գործադիր քոչինգի ծառայություններ։ 

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալությունները, Հայաստանում բիզնեսին աջակցելու նպատակով, 2020 թվականի մարտի 25-ին գործարկել են «#SaveBusiness» հատուկ նախագիծը։ Երկու գործակալությունների կայքերում (www.arka.am և www.newsarmenia.am) հրապարակվում են ընկերությունների ղեկավարների հարցազրույցներ, որոնք հայտնվել են ոչ այնքան լավ դրության մեջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ներկայացվում են նրանց տեսլականն ու նոր ծառայությունները, որոնք ներդրվում են սոցիալական «մեկուսացման» դեմ պայքարելու նպատակով։  

«Մի կողմից, Բիզնեսի վարման, թիմերի աշխատանքների վերակազմակերպման մարտահրավերներով լի, մուս կողմից գործարար անորոշությամբ և անկայունությամբ բնութագրվող այս ժամանակներում մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ Հայաստանում գործարարությունը և ձեռնարկատիրությանը սատարելու գործում», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Magoyan CoNexus ընկերությունը ս.թ. ապրիլ ամսվա ընթացքում առաջարկում է իր աջակցությունը` անվճար առցանց հանդիպման հրավիրելով գործադիր քոուչ Նունե Մագոյանի հետ։ 

«Ձեր թիմերերի ղեկավար անդամներին մենք կսատարենք դիմակայել իրենց անհատական-մասնագիտական, Ձեր թիմային կամ ինստիտուցիոնալ մարտահրավերների լավագույն լուծումները գտնելու գործընթացում։ Ինչպե՞ս։ Մենք կքննարկենք, կձևակերպենք, կկանգնենք պատասխանները միասին գտնելու արդյունավետ ճանապարհին, մենք նրանց կուղեկցենք դրանց իրականացման ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Magoyan CoNexus–ը առաջարկում են կազմակերպությունների, թիմերի, ղեկավար-առաջնորդների աշխատանքների վերակազմավորման խորհրդատվության, գործադիր քոչինգ և նոր պայմաններին հարիր Առաջնորդության հմտությունների զարգացում։

Magoyan CoNexus E.I. հիմնադրվել է Շվեցարիայի Համադաշնությունում 2016 թվականին, Ընկերության անհատական հաճախորդները սփռված են Չինաստանից մինչև Կանադա։ Ընկերությունն աշխատում է առանձնահատուկ ներուժ ունեցող անհատ մասնագետների հետ՝ առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության, բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ։ 

Ընկերությունն աշխատել է միջազգային ասպարեզում ակտիվ շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունների ղեկավարների և նրանց թիմերի հետ, ինչպես նաև ՀՀ-ում կրթության, առողջապահության և այլ ոլորտների խոշոր կառույցների հետ։

Հավելյան տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ`https://www.linkedin.com/company/mconexus/?viewAsMember=true կամ գրել [email protected] էլեկտրոնական հասցեին։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության բնագավառում, գործում է 1996թ. մայիսի 1-ից։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում մտնում են նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիների teleсom.arka.am և ֆինանսաբանկային armbanks.am պորտալները:

«ԱՌԿԱ»-ի տեղեկատվության աղբյուրները հայկական պետական կառույցներն են, հեղինակավոր բանկերը և ընկերությունները, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչությունները։ 2000թ. արդյունքներով՝ «ԱՌԿԱ» գործակալությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն: 

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը աշխատում է տեղեկատվական հարթակում 2005 թվականից և հայկական լրատվական շուկայի առաջատարների թվում է:

Գործակալությունը համարվում է հայկական ԶԼՄ-ների ամենաշատ մեջբերվող աղբյուրներից մեկը, ներկայումս Facebook-ում ունի 150 հազար հետևորդ, ինչն ապահովում է օրական 250 հազարից ավելի դիտում։ 2019 թվականին գործակալությունը գործարկել է www.foodandwine.am պորտալը ճանապարհորդությունների, խոհանոցի և տարբեր երկրների գաստրոնոմիկ ավանդույթների մասին։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:37
15 Հունիսի 2021
«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից
Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը մեկնարկում է անչափ ամառային  «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը
19:40
15 Հունիսի 2021
ARARAT «Անի» կոնյակը նվաճել է ոսկի Bartender Spirits Awards մրցույթում
Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» 7 տարվա հնացման կոնյակը արժանացել է բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճել ոսկե մեդալ
19:17
15 Հունիսի 2021
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վիճաբանություն ՔՊ-ում, անհնազանդ երևանցիներն ու անկառավարելի ԱԺ.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:49
15 Հունիսի 2021
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
ԿԳՄՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը
14:41
15 Հունիսի 2021
Կրկին 24–ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում, 6 ժամ էլ ջուր չի լինի Նոր–Նորքում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Կրկին 24–ժամյա ջրանջատում Երևանի 2 վարչական շրջաններում, 6 ժամ էլ ջուր չի լինի Նոր–Նորքում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
13:05
15 Հունիսի 2021
Փաշինյան. «Մենք կկոտրենք, կկտրեք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք» (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը խոստացել է «կտրել Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք».ՎԻԴԵՈ
11:56
15 Հունիսի 2021
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Գառնի–Երևան մայրուղային ջրատարի խոշոր վթարի կադրերը. Երևանի մի շարք շրջաններում 24 ժամ ջուր չի լինի.ՎԻԴԵՈ
11:02
15 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 82 նոր դեպք, 227 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 82 նոր դեպք, 227 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
10:30
15 Հունիսի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում, այդ թվում' Կենտրոնում ու Արարատի մարզի մի շարք հասցեներում
20:50
14 Հունիսի 2021
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ օրենքով գողի գերեզմանի մոտ, նռնակը փրկեց գերությունից և կաշառքի հետքերով.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
20:19
14 Հունիսի 2021
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածներով
17:39
14 Հունիսի 2021
Երևանի կենդանաբանական այգում եղնիկ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում արու եղնիկ է ծնվել.ՖՈՏՈ