Լավ լուր. «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են

29.06.2020, 16:55
«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածները՝ 9 երեխան և 6 դայակը, առողջացել են
Լավ լուր. «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութ Զարուհի Բաթոյանը Facebook-յան իր էջում լավ լուր է հայտնել։

Նա գրել է, որ «Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով բոլոր վարակվածներն առողջացել են:

Загружается новость ... "Право"
Այս պահի դրությամբ մանկատանն իրականացված բոլոր թեստերի պատասխանները բացասական են:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Մարի Իզմիրլյան» մանկատանը հաստատվել էր 15 դեպք՝ 9 երեխա և 6 դայակ։

«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել «Արաբկիր» բժշկական կենտրոնին և պրոֆեսոր Արա Բաբլոյանին, երեխաների հանդեպ ցուցաբերած հատուկ վերաբերմունքի համար»,- գրել է Բաթոյանը։

Հայաստանում հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով:-0-