Լավ եղանակը նպաստավո՞ր է վիրուսների ոչնչացման համար. Թորոսյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

03.03.2020, 10:50
Լավ եղանակը նպաստավո՞ր է վիրուսների ոչնչացման համար. Թորոսյանը պարզաբանում է. ՎԻԴԵՈ
Լավ եղանակը նպաստավո՞ր է վիրուսների ոչնչացման համար. Թորոսյանը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հաստատված ախտորոշումով պացիենտը իրեն լավ է զգում, նույնը ժամանակավորապես հատուկ վայրում ապրող քաղաքացիներին է վերաբերում: Այս մասին իր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանք էլ բոլորը լավ են զգում, որևէ գանգատ չունեն, հույս ունենք, որ այդպես կշարունակվի 14 օրը, որից մնաց 12 օր»,- նշել է Թորոսյանը:

Նա նաև հայտնել է, որ եղանակի այս տաքացումները բարենպաստ են սուր շնչառական վարակների համար, որոնք հիմնականում գրոհում են մարդկանց ձմեռային շրջանի ժամանակաշրջանում և նահանջում՝ տաք ժամականաշնչջանում:

«Դրսում լավ եղանակ է, որը նպաստում է թե վիրուսների ոչնչացմանը, թե մեր կողմից դրսում լինելուն, որը նպաստավոր պայման է հիվանդության չտարածման համար»,- ընդգծել է նա: :

Վերջում նախարարը հորդորել է հետևել անձնական հիգիենային, ձեռքերը լվանալուն, նաև հիշեցրել հեռու մնալ սուր շնչառական վարակներ ունեցող մադրկանց հետ շփումից: -0-