ԿԸՀ-ն հետաձգում է ընտրական հանձնաժողովների անդամների և սպասարկող մասնագետների դասընթացները

15.03.2020, 10:53
ԿԸՀ-ն հետաձգում է ընտրական հանձնաժողովների անդամների և սպասարկող մասնագետների դասընթացները
ԿԸՀ-ն հետաձգում է ընտրական հանձնաժողովների անդամների և սպասարկող մասնագետների դասընթացները
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ ԿԸՀ-ն հայտնել է, որ հետաձգում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և սպասարկող մասնագետների դասընթացները:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են։

«Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ։

ԿԸՀ-ն կոչ է արել նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին և խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։-0-