ՀՐԱՏԱՊ. Կրթական հաստատությունները ժամանակավորապես չեն աշխատի

12.03.2020, 20:45
ՀՐԱՏԱՊ. Կրթական հաստատությունները ժամանակավորապես չեն աշխատի
ՀՐԱՏԱՊ. Կրթական հաստատությունները ժամանակավորապես չեն աշխատի
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, որին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:

Նիստից հետո Փաշինյանը իր Facebook-յան էջում ուղիղ եթերով հայտնել է, որ վաղը՝ մարտի 13-ին կրթական հաստատությունները չեն աշխատի, ո´չ նախակրթարանները, ո´չ դպրոցները, ո´չ բուհերը:

«Վաղը մենք ավելի մանրամասն իրավիճակը կհասկանանք, կգնահատենք և հետագա անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Փաշինյանը:-0-