Կրկնապատկվել է 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը. Ցոլակյան

07.06.2020, 18:47
Կրկնապատկվել է 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը. Ցոլակյան
Կրկնապատկվել է 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը. Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ կրկնապատկվել է ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը:

Загружается новость ... "Лево"

«Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ իմ հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

«Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ բժիշկները Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն»,- նշել է նա:

Նա նաև նշել է, որ ԱԻՆ մասնագետներն անհրաժեշտության պարագայում կարող են նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ՝ տեսակապի միջոցով:

Հայաստանում հունիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13130 դեպք, որոնցից 4014-ն` առողջացած, 200-ը` մահվան ելքով։–0–