Կրեք էդ անտերը. Արարատ Միրզոյանը կոչ է անում դիմակ կրել (ՎԻԴԵՈ)

19.05.2020, 13:29
Կրեք էդ անտերը. Արարատ Միրզոյանը կոչ է անում դիմակ կրել հանրային վայրերում. ՎԻԴԵՈ
Կրեք էդ անտերը. Արարատ Միրզոյանը կոչ է անում դիմակ կրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը այսօր ԱԺ նիստին իր ելույթի ժամանակ անդրադարձել է այսօր խորհրդարանում քննարկվող օրինագծին և արտակարգ դրության պայմաններում հանրային վայրերում դիմակ կրելու կարևորության մասին:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրինագծով նախատեսվում է 10 հազ.դրամ տուգանք՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջի խախտման համար, խոսքը վերաբերում է դիմակ չկրելու դեպքերին: 

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն, ամբիոնի մոտ գալով, նշել է, որ այս քննարկումը մի անեկդոտ է հիշեցրել իրեն:

«Ես շատ կարճ կկիսվեմ: Մեկը երեկոյան վերադառնում է տուն, ւ կնոջն ասում է՝ ես այսօր այս վաճառողին խաբել եմ, փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Եկեք հասկանանք, թե այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար: Դուք ասում եք, որ դիմակ կրելն այս պարագայում պարտադիր ա, բայց այս պարագայում կարա մոտը չլինի, դեմքին չլինի, բայց պայուսակում լինի և այլն: Ժողովուրդ ջան, անվերջ կարելի է հնարել իրավիճակ, թե ոնց կարող է ինքը խուսափել պատժվելուց ու իրավական կարգավորումից»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանը հարց է ուղղել, թե որն է իմաստը խուսափելու, չէ որ կառավարությունն այս ամենը ժողովրդին պաշտպանելու համար:

«Փաստ է, որ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք էտ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- նշել է նա:

Նա նաև նշել է, որ այսօր ԱԺ-ում քննարկվող օրենքով կառավարությունը կունենա գործիքներ, որպեսզի ազդի, որպեսզի այս արտակարգ իրավիճակում ընդունված որոշումները, որոնք ուղղված են մարդկանց կյանքերը փրկելուն, իրագործվեն: -0-