Կոտայքում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 362-ի. հաստատվել է 17 նոր դեպք. մարզպետարան

08.05.2020, 14:28
Կոտայքի մարզում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 362-ի. հաստատվել է 17 նոր դեպք. մարզպետարան

Կոտայքում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 362-ի. հաստատվել է 17 նոր դեպք. մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք: Այս մասին նշվում է Կոտայքի մարզպետարանի Facebook-յան էջում:

«Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր, որից առողջացել են 164 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած, 43-ը` մահվան ելքով: -0-