Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 345 դեպք. առողջացել է 142 մարդ

07.05.2020, 16:37
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 345 դեպք. առողջացել է 142 մարդ

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 345 դեպք. առողջացել է 142 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին նշվում է Կոտայքի մարզի Facebook-յան էջում:

«Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, ընդհանուր` 2884։ Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 1185: Փաստացի բուժվում է 1648 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 28017: Մահացել է, ցավոք, 42 մարդ:-0-