569.58
6.39
485.29
+22
Եղանակը Երևանում
Հայ

Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր են հաստատվել նաև Հայաստանում. Թորոսյան

13:09
04 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ընթանում է ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսով վարակման կրկնակի դեպքերը Հայաստանում և անդրադարձել այս առումով համաշխարհային փորձին:

Загружается новость ... "Лево"

«Դժբախտաբար նման դեպքեր գրանցվել են, այդ թվում, Հայաստանում»,- նշել է Թորոսյանը:

Նա մանրամասնել է, որ ակադեմիական մեծ դեբատ է ընթանում, և ամեն օր թարմ գիտական տեղեկություն է ստացվում, թե արդյոք դա կրկնակի վարակ է, այսինքն պացիենտը բուժվել է ամբողջությամբ ու նորից վարակվել, թե եղել է վիրուսի ապաակտիվացում օրգանիզմի մեջ և հետո նորից ակտիվացում: Նրա խոսքով, ամենահավանականը, որ կարծես թե, գիտական հանրությունը ընդունում է՝ դա վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, բայց նրա ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ և թեստավորելուց հետո հայտնաբերվում է:

«Ամեն դեպքում այդ դեպքերը թվով մի քանիսն են, այս պահին 3-ն են, եթե չեմ սխալվում: Նրանք որևէ գանգատ, սիմպտոմ չունեն, բայց նրանց մոտ դուրս գրումից հետո՝ երկու շաբաթից նորից վիրուս է հայտնաբերվել: Հիմա նրանց նորից իզոլացրել ենք, որ հավանական վարակը կանխարգելենք այլ անձանց»,- նշել է Թորոսյանը:

Նա ընդգծել է, որ նման դեպքեր հիմնականում արձանագրվել են Հարավային Կորեայում և Չինաստանում: Գիտնականները եկել են եզրակացության, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանումը բերանի խոռոչի, կոկորդի հյուսվածքներում 2-3 ամսվա ընթացքում, որը պարզապես, ՊՇՌ-ով հայտնաբերվում է:

«Մենք պետք է նույնիսկ ապաքինման դեպքում պահպանենք անվտանգության կանոնները, որովհետև չգիտես, թե ինչ հայտնագործություն վաղը կլինի»,- նշել է Թորոսյանը:

Հայաստանում մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Մահացել է, ցավոք, 39 մարդ: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:08
23 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում COVID-19-ից նախօրեի մահացել է 4 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 54 տարեկան կին
ՀՀ-ում COVID-19-ից նախօրեի մահացել է 4 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 54 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
10:53
23 Սեպտեմբերի 2020
210 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47877–ի
210 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47877–ի
10:49
23 Սեպտեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է մի դատավոր, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները․ «Հրապարակ»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը
10:11
23 Սեպտեմբերի 2020
10 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում
10-ժամյա պլանային ջրանջատում է սպասվում Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում
08:00
23 Սեպտեմբերի 2020
Ընդդիմության համապետական հանրահավաքը, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Ընդդիմության համապետական հանրահավաքը, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
23:05
22 Սեպտեմբերի 2020
ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ. պարզաբանում է ԱԳՆ–ն
ԱԳՆ–ից պարզաբանել են, թե ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան
22:45
22 Սեպտեմբերի 2020
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ
21:14
22 Սեպտեմբերի 2020
Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը
Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը
20:07
22 Սեպտեմբերի 2020
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)
Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել. ՖՈՏՈ
19:00
22 Սեպտեմբերի 2020
Հայաստանում փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը. ՎԻԴԵՈ
18:01
22 Սեպտեմբերի 2020
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին
16:50
22 Սեպտեմբերի 2020
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել