Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. Փաշինյան

03.03.2020, 10:11
Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. Փաշինյան
Կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորման մասին:

«Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Նա նաև հայտնել է, որ միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

«Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,- գրել է նա: 

Հիշեցնենք, որ կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։ -0-