Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 35 դեպք․ ընդհանուր թիվը՝ 407
28.03.2020,
21:15
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 35 դեպք․ ընդհանուր թիվը՝ 407
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Շաբաթ օրը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ:
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը համարվում է վերահսկելի: Այս շաբաթ մենք հնարավորինս պետք է հետևենք պարետատան սահմանափակումներին, որպեսզի հնարավորինս վերահսկենք կորոնավիրուսի տարածումը», - ասաց Փաշինյանը:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուլու նպատակով: Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24-ի 23:59-ից, մարտի 31-ի, 23:59-ը գործում են քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ:
Մարտի 28-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է COVID-19 վարակման 407 դեպք: 30 մարդ բուժվել է, մեկ հիվանդ՝ մահացել: -0-