Կոմունալ ճգնաժամ. Փաշինյանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին սպառնացող կոլապսի մասին (ՎԻԴԵՈ)

28.04.2020, 14:53
Կոմունալ ճգնաժամ. Փաշինյանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին սպառնացող կոլապսի մասին. ՎԻԴԵՈ
Կոմունալ ճգնաժամ. Փաշինյանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին սպառնացող կոլապսի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ չվճարվող կոմունալների պատճառով արտակարգ դրության պայմաններում երկրի էներգահամակարգը կանգնել էր կոլապսի վտանգի առջև: Այս մասին վարչապետը խոսել է իր Facebook-յան էջի ուղիղ եթերում:

Загружается новость ... "Лево"

«Երբ առաջացավ այս ճգնաժամային իրավիճակը, ակնհայտ էր, որ շատ մարդիկ չեն կարողանալու վճարել կոմունալ վճարները»,- նշել է Փաշինյանը:

Նա մեկնաբանել է, որ երբ հայտարարվեց՝ արտակարգ դրության ընթացքում վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, այդ ժամանակ սպասվում էր, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց այդպես չեղավ:

«Զարգացավ այնպիսի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, որոնք հնարավորություն չունեն, այլ նաեւ նրանք, որոնք հնարավորություն ունեն: Մենք տեսնում էինք նաև, որ հարուստ մարդիկ սկսել են չվճարել»,- ընդգծել է Փաշինյանը:

Նրա խոսքով, դրա պատճառով խախտվում է արտադրողական շղթան, պետությունը չի ստանում հարկեր և չի կարողանա վճարել թոշակներ ու նպաստներ, ամենակարևոր ռիսկն էլ այն է, որ էներգահամակարգը կարող է քանդվել:

«Այսինքն կարող է խոսք լինել ոչ թե 5 հազար, 10 հազար մարդու հոսանքն անջատելու մասին, այլ ընդհանրապես էներգետիկ համակարգի չաշխատելու: Հետեւաբար, գալիս է մի պահ, երբ հասկանում ենք, որ ընտրությունը ոչ թե նրա մեջ է, որ հազար կամ  5 հազար քաղաքացու հոսանքն անջատենք, թե չանջատենք, այլ նրա մեջ է՝ երկրում հոսանք ընդհանրապես լինելու է, թե՝ ոչ: Եվ ճգնաժամը դրանով է ճգնաժամ»,- հայտնել է վարչապետը:

Նա նշել է, որ այս պայմաններում համաձայնություն տրվեց, որ Հանձնաժողովն ու մատակարար ընկերությունները որոշակիորեն կոշտացնեն իրենց դիրքորոշումը: Այդ որոշումից հետո մի քանի օրվա ընթացքում 7 մլրդ դրամին մոտիկ վճարումներ են եղել համակարգ: Վարչապետի խոսքով, դրանով հաջողվեց փրկել էներգետիկ համակարգը կոլապսից:

Նա նաև հայտնել է, որ համաձայն ստացված տեղեկությունների, Հայաստանում կա 775 հազ. էլեկտրաէներգիայի բաժանորդ և 623 հազար գազի բաժանորդ: Այս պահի դրությամբ անջատվել է 4300 էլեկտրաէներգիայի բաժանորդների հոսանք և 736 գազի բաժանորդների մատակարարումը:

Նա ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի անջատումների բաժանորդների պարտքը կազմում է 30 հազարից դրամից ավելի, իսկ գազի սպառողների պարագայում՝ 80 հազարից ավելի:

«Կանգնել էինք մի իրավիճակի առաջ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող էր կոլապսի ենթարկվել»,- նշել է նա:

«Ով կարող է ասել, որ այս ռեժիմը ինչքան է տևելու: Հիմա ես կարող եմ ասլե, որ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մինիմում 1 տարի, մինչև մյուս տարվա մարտ, մենք այս կորոնաիվրուսոային ճգնաժամի մեջ ենք լինելու: Եվ հետևաբար, եթե մենք ասենք, որ այդ ճգնաժամի ժամանակ մարդիկ կոմունալները կարող են չվճարել, մենք կարող ենք ասել, որ երկրում հոսանք չի լինելու»,- նշել է Փաշինյանը: -0-