Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, խախտումը կառաջացնի իրավական հետևանքներ. ոստիկանություն

27.05.2020, 15:20
Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, խախտումը կառաջացնի իրավական հետևանքներ. ոստիկանություն

Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, խախտումը կառաջացնի իրավական հետևանքներ. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել մայիսի 28-ի հետ կապված:

Загружается новость ... "Лево"

«Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր»,- նշում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանությունից հայտնում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

 Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերի աշխատանքը:

Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած, 98-ը` մահվան ելքով: -0-