ՀՐԱՏԱՊ․ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց արտակարգ դրություն սահմանել

16.03.2020, 17:33
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրում արտակարգ դրություն սահմանել
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց արտակարգ դրություն սահմանել
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկուշաբթի ՀՀ կառավարությունը արտահերթ նիստում որոշում ընդունեց երկրում արտակարգ դրություն սահմանել կորոնավիրուսի պատճառով:

«Արտակարգ դրությունը կսահմանվի ամբողջ երկրում մարտի 16-ին, ժամը 18: 30-ից և ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 14-ի ժամը 09:00-ն», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջին տվյալների համաձայն, մարտի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:-0-