Կառավարությունը որոշեց արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով. հարցն ուղարկվեց ԱԺ

13.04.2020, 13:05
Կառավարությունը որոշեց արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով. հարցն ուղարկվեց ԱԺ
Կառավարությունը որոշեց արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով. հարցն ուղարկվեց ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշում կայացրեց ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգել 30 օրով:

Այսօր ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով երկարաձգել՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Իրավաչափության մասով, որոշումը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրության հայտարարման համար, շարունակում են պահպանվել, ապա կառավարությունը իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: -0-