Ժպիտը դեմքին. ՀՀ-ում դուրս է գրվել կորոնավիրուսով ծանր հիվանդներից մեկը

01.05.2020, 10:39
Ժպիտը դեմքին. ՀՀ-ում դուրս է գրվել կորոնավիրուսով ծանր հիվանդներից մեկը
Ժպիտը դեմքին. ՀՀ-ում դուրս է գրվել կորոնավիրուսով ծանր հիվանդներից մեկը
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Կարեն Պողոսյանը ուրախալի լուր է հայտնել:

Загружается новость ... "Лево"

«Տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին Խ.Վ.-ին 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել 28.03.20թ. Covid 19, երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2- 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին»,- նշել է նա Facebook-յան էջում իր հրապարակման մեջ:

Նա խոսքով, վերակենդանացման բաժանմուքի ամբողջ անձնակազմը, հմուտ բժիշկները, բաժանմուքի վարիչ Անահիտ Բարսեղյանի ղեկավարությամբ օր ու գիշեր պայքարել են հիվանդի կյանքի համար:

«Այսօր մեր հիվանդը քայլելով՝ ուսապարկը ուսերին, ժպիտը դեմքին լքեց մեր կենտրոնը:
Հատուկ շնորհակալություն վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին և ողջ կոլեկտիվին: Պայքարում ենք միասին»,- նշել է Կարեն Պողոսյանը:

 Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Մահացել է, ցավոք, 32 մարդ: -0-