Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան

19.10.2017, 11:08
Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմ ու արևոտ օրերը վերադառնում են Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 19-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, ամենից տաք կլինի Տավուշի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ օդը ցերեկային ժամերին կտաքանա մինչև 22 աստիճան: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ:

Երևանում նշված ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սնդիկի սյունը ցերեկը կբարձրանա մինչև 20-22, իսկ գիշերը` մինչև 7-10 աստիճան: -0-